Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Բոտոքսը ոտքի է կանգնեցրել կաթվածահար փոքրիկին

Բոտոքսը ոտքի է կանգնեցրել կաթվածահար փոքրիկին

Բոտոքսն օգնել է մանկական ուղեղային կաթվածով հիվանդ 3-ամյա փոքրիկին ոտքի կանգնել: Ներարկումները, որ կոսմետոլոգիայում օգտագործվում են կնճիռների դեմ պայքարի համար, օգնում են թուլացնել նյարդերը, նաեւ արգելափակում են նյարդային իմպուլսները: Ուստի երեխան կարող է ինքնուրույն շարժվել` ամեն քայլի ցավ չզգալով, գրում է New York Daily News-ը:

 

Էյդենը ծնվել է անհատ, ծննդյան ժամանակ նա կգ-ից մի փոքր ավելին է կշռել: 8 ամսականում փոքրիկը փորձել է նստել եւ չի կարողացել: Այն ժամանակ ծնողները դիմել են բժիշկների: Պարզվել է, որ նրա մոտ մանկական ուղեղային կաթված է: Որքան Էյդենը մեծացել է, հիվանդությունը զարգացել է, ուստի փոքրիկը չի էլ կարողացել շարժել ոտքերը: Նա ցավից լացել է ֆիզիոթերապիայի սեանսների ժամանակ, հայտնում է «Վեստի.ru»-ն:

 

Երեխայի հայրը ինտերնետում կլինիկա է գտել, որն առաջարկել է բուժում բոտոքսով: Ծնողները որոշել են փորձել այդ մեթոդը, թեեւ բժիշկները զգուշացնում էին, որ հաջողություն լինում է դեպքերի 50 տոկոսում: Փոքրիկը 12 ներարկումով սեանս է անցել: Բուժման արդյունքը գլխիվայր շրջել է բրիտանական ընտանիքի կյանքը, տղան կարողացել է առանց կողմնակի օգնության ոտքի կանգնել եւ ինքնուրույն քայլել` բռնվելով հատուկ կանգնակից: Այժմ Էյդենի ծնողները մտադիր են շարունակել բուժումը:

 

Փորձագետները, սակայն նշել են, որ բոտոքսն ազդում է միայն 4-6 ամիս, ապա սպազմները վերադառնում են: Մանկական ուղեղային կաթվածն այսօրվա դրությամբ ամբողջությամբ բուժել հնարավոր չէ, կարելի է միայն բարելավել հիվանդի շարժողական ունակությունները: 

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ